Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Ռեկտորը հանդիպեց մագիստրատուրան ավարտողների հետ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ:
Այս անգամ նա ունկնդրեց դեղագիտական և ստոմատոլոգիական ֆակուլտետների մագիստրատուրան ավարտողներին հետաքրքրող և մտահոգող հարցերը:
Իսկ ուսանողներին հետաքրքրում էին թե´ հետբուհական ու շարունակական կրթության այժմյան հնարավորությունները,
թե´ ընթացիկ ու պետական քննությունների հետ կապված կազմակերպական հարցեր:
Արդյո՞ք մագիստրատուրան ավարտողներն իրավունք ունեն որպես բժիշկ աշխատել, արդյո՞ք հետբուհական կրթության գների կամ ժամկետների փոփոխություններ սպասվում են, կլինիկական օրդինատորները հնարավորություն ունե՞ն ընտրելու կլինիկական բազան, հետդիպլոմային կրթությունն արտասահմանում ստանալու ի՞նչ հնարավորություններ կան. ահա ուսանողներին հետաքրքրող հարցերի ոչ ամբողջական ցանկը:
Ռեկտոր Դերենիկ Դումայանն ասաց, որ կլինիկական օրդինատուրայի ծրագրի յուրացումից, ավարտական քննության հանձնումից հետո բժիշկներին տրվող դիպլոմն է թույլ տալիս առողջապահության ոլորտում աշխատել որպես բժիշկ: Կլինիկական օրդինատորներն իրենք են ընտրում թե´ կլինիկան, թե´ ղեկավարին: Կլինիկական օրդինատորները համալսարանական հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, ինչպես նաև ՀՀ ՊՆ հոսպիտալներում, համագործակցող դեղատներում կիրառում են իրենց ստացած գիտելիքները հաստատությունների առաջատար մասնագետների հսկողությամբ: Նա նաև տեղեկացրեց, որ հետդիպլոմային կրթության ո´չ գները և ո´չ էլ ժամկետները նախորդ տարվա համեմատությամբ որևէ փոփոխության չեն ենթարկվել:
Ռեկտոր Դերենիկ Դումանյանը և պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը սպառիչ պատասխաններ տվեցին հնչած բոլոր հարցերին: Կարևորվեց, որ ընթացիկ և պետական քննությունների այս տարվա գրաֆիկն ուսանողներին ինչպես նախապատրաստվելու, այնպես էլ ընթացիկ պարտքերը վերահանձնելու ավելի մեծ հնարավորություն է տալիս:
Ուսանողներին միաժամանակ հորդորեցին բարձրացված շատ հարցերի հստակ պատասխանները ստանալու համար համալսարանի կայքից ծանոթանալ բակալավրիատի եվ մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման եվ անցկացման կարգին:
Հանդիպման ընթացքում ռեկտորն ուսանողներին ներկայացրեց պետական քննությունների հանձնաժողովների նախագահներին:
«Հանձնաժողովներին հանձնարարվել է պետական քննություններն անցկացնել օբյեկտիվ, լինել բարյացկամ և զերծ մնալ ավելորդ լարվածություններից: Այնպես որ` այսօրվանից խելամտորեն օգտագործեք ձեր ժամանակը և ապավինեք միայն ձեր գիտելիքներին»,- ասաց ռեկտորը:
28.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ